Ես մտադիր չեմ հեռանալ «Միլան»-ից. Կակա
«Միլան»-ի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից: Նշենք, որ բրազիլացու պայամանագրի մեջ նշված կետերից մեկի համաձայն, ընթացիկ մրցաշրջանից հետո նա կարող է հեռանալ թիմից:
« Իմ ապագայի վերաբերյալ խոսակցությունները առաջացան այն պահից, երբ ես տեղափոխվեցի «Միլան»: Ես ոչ մի տեղ չեմ շտապում և շատ երջանիկ եմ այստեղ: Խնդրում եմ այդ թեմայի վերաբերյալ այլևս հարցեր չուղղել ինձ: Ես շատ երջանիկ եմ «Միլան»-ում, և դա ապագայիս վերաբերյալ իմ վերջին խոսքն է»,-ասել է Կական: