«Ռեալ»-ը մտադիր է նոր մարզադաշտ կառուցել
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը քննարկում է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման փոխարեն նոր մարզադաշտ կառուցելու տարբերակը:
Նախկինում «Ռեալ»-ի ղեկավարները ծրագրել էին վերակառուցել թիմի ներկայիս տնային մարզադաշտը, սակայն տեղի բնակիչների և բնապահպանների բազմաթիվ բողոքների պատճառով այդ տարբերակը բացառվել է:
«Ռեալ»-ի նոր մարզադաշտը կարող է կառուցվել Մադրիդի Վալդեբեբաս շրջանում: Ըստ նախնական տվյալների, նորակառույց մարզադաշտը շահագործման պետք է հանձնվի 2017 թվականին: