Իրանցի և չինացի ներդրողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանում աղբայրիչ գործարան և նրան կից էլեկտրակայան կառուցելու շուրջ, հաղորդել է Fars գործակալությունը:
Աղբյուրի խոսքով՝ համաձայնագիրը կնքվել է վերջերս: Ըստ համաձայնագրի՝ Իրանում առաջին աղբայրիչ գործարանն ու էլեկտրակայանը շահագործման կհանձնվեն 2015 թվականի մարտ ամսին:
3 մեգավատտ հզորությամբ գործարանը, որն օրական այրելու է 200 տոննա աղբ, կբացվի մայրաքաղաք Թեհրանում: