Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված տարածքը՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով:
Նոյեմբերյանի համայնքապետի գրության համաձայն՝ գործընթացն իրականացվելու է Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում համայնքի համար հաստատված ծրագրով: