3227 դիտում
14:37 17-01-2019
Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի, կներդրվի 250 մլն դոլար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Ռենկո Ս․Պ․Ա»-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին:
Պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։
Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է տեղի ունենա 2 ամսվա ընթացքում՝ հաշվված ՓՎՇՀ‑ի երկկողմանի կնքման ամսաթվից:
Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։
Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
18:59 23-03-2017
Երևանում կառուցվելու է 250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան
2850 դիտում
14:06 01-11-2018
Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերությունը Երևանում կառուցելու է 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան
3683 դիտում
15:32 10-11-2018
Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ
Այս բաժնից
844 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին