10825 դիտում
15:24 14-08-2014
Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին:
Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար, նշել, որ այն ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է:
Նմանատիպ նյութեր
2294 դիտում
15:40 06-12-2014
Իրանում կկառուցվի էլեկտրակայան, որը կգործի աղբի այրման հաշվին
7353 դիտում
16:06 02-11-2017
Տավուշի մարզում արևային էլեկտրակայան կկառուցվի
3221 դիտում
14:37 17-01-2019
Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի, կներդրվի 250 մլն դոլար
Այս բաժնից
802 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
892 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան