211652_close_icon

Պենտագոնի ղեկավարը չնախատեսված այց է կատարել Աֆղանստան

views-count1220 դիտում article-date 14:59 06-12-2014
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը չպլանավորված այցով Աֆղանստան է ժամանել, հաղորդում է Reuters գործակալությունը: Սա Հեյգելի վերջին այցն էԱֆղանստան պաշտպանության նախարարի պաշտոնում: Քաբուլի օդանավակայանում նա հայտարարել է, որ վստահ է, որ Աֆղանստանի ռազմական ուժերը կարող են պաշտպանել իրենց մայրաքաղաքը թալիբներից: Նա հանդիպում է անցկացնելու այդ երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր