Եվրոպայի ամենաշատ ծխող հղի կանայք Ֆինլանդիայում են
                        Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային Եվրոպայի երկրներում ավելի քիչ կանայք են սկսել ծխել հղիության ընթացքում, բացի Ֆինլանդիայից:
Yle պարբերականը գրում է, որ 2012 թվականին այդ երկրում հղի կանանց 17%-ն էր ծխում: Այդ ցուցանիշը պահպանվել է 1990-ական թվականներից: Իսկ Շվեդիայում 2012 թ-ին ծխում էր հղի կանանց 6%-ը: 
Եվրոպայում հյուսիսային հատվածում շարունակվում է նվազել մինչև 20 տարեկան ծննդկանների թիվը, 2012թ-ին այդ ցուցանիշը 1-3% էր կազմում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

