211652_close_icon
views-count11452 դիտում article-date 12:36 06-12-2014

4 օր ռուս-ուկրաինական սահմանային անցակետում մնացած հայ երիտասարդն ու իր հղի կինը փրկվեցին. hայրն այս անգամ երջանկությունից էր արտասվում

Մեր հրապարակումից հետո 4 օր ռուս-ուկրաինական սահմանային անցակետում իր հղի կնոջ հետ գտնվող 26-ամյա Կարեն Հովսեփյանի ՝ Ուկրաինայում բնակվող ազգականները, որոնց մասին չեն էլ իմացել, կապվել են երիտասարդի հոր հետ ու գնացել, նրանց փողոցից տարել են տուն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Կարենի հայրը` Վանաձորի բնակիչ, 45-ամյա Արթուր Հովսեփյանը, ով նաև երջանկությունից արտասվում էր: «Պատկերացնո՞ւմ եք, այդ բարեկամների մասին չէի էլ հիշում: Չգիտեինք էլ, որ այնտեղ են ապրում, բայց մարդիկ կարդացել էին ու միանգամից արձագանքեցին: Անչափ շնորհակալ եմ: Ինքս էլ չեմ կարողանում հասկանալ, թե մի փոքրիկ հրապարակումը ոնց կարող էր անգամ մեծ հեռավորության վրա մեր ազգականներին միավորել եւ ճակատագրեր փրկել: Իմ բարեկամներին եւս երախտապարտ եմ: Չորս օր աչք չէի փակել ու գլուխս բարձին չէի դրել: Այս գիշեր հանգիստ լուսացրել եմ: Հայրաբար շնորհակալ եմ»,- ասաց Արթուր Հովսեփյանը: Միաժամանակ ավելացրեց, որ կարեւորն այս պահին այն է, որ իր որդին և հարսը տաք ծածկի տակ են: Հանգստյան օրերից հետո նրանց հետ կապ կհաստատեն նաեւ տեղի հյուպատոսարանից եւ հայ ընտանիքին հետ կուղարկեն Հայաստան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 26-ամյա Կարեն Հովսեփյանն իր հղի կնոջ հետ 4 օր է՝ սոված ու ծարավ գտնվում է ռուս-ուկրաինական սահմանային անցակետում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Կարենի հայրը եւ Հայաստանի պատկան մարմիններին խնդրել օգնել: Կարենը նրա միակ որդին է: Ա. Հովսեփյանը պատմել էր, որ 2009 թ-ից որդին մեկնել է Ռոստով՝ արտագնա աշխատանքի: Այս տարվա դեկտեմբերի 1-ին որդին հատել է Ուկրաինայի պետական սահմանը՝ վիզայի ժամկետը երկարաձգելու նպատակով: «Սակայն, երբ ցանկացել է հատել սահմանը եւ վերադառնալ Ռուսաստան, տեղի լիազոր մարմնի ներկայացուցիչները 5 տարով սահմանափակել են որդուս մուտքը Ռուսաստան: Այսինքն` այս ցրտին երեխաս հղի հարսիս հետ առանց որեւէ միջոցի ու բարեկամի մնացել է փողոցում»,- պատմել էր Արթուր Հովսեփյանը: «Երեխաներս հիմա պատերազմի կիզակետում են: Ասում է՝ կամ բռնում, տանում, աշխատացնում են կամ էլ զենքը տալիս են ու ասում են՝ եկեք, հետներս կռվեք: Խնդրում եմ, երեխաներիս փրկեք: Օգնենք, որ ինչ-որ ձեւով վերադառնան Հայաստան»,- խնդրել էր Արթուր Հովսեփյանը: Նրանց օգնության նպատակով հեռախոսհամար էինք թողել: Ավելի ուշ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]–ի հրապարակումից հետո, Ուկրաինայի անցակետում հղի կնոջ հետ հայտնված հայ երիտասարդի հետ կապ են հաստատել Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից և հավատացրել, որ կապ կհաստատեն տեղի հյուպատոսության ներկայացուցիչների հետ, որպեսզի Կարենին և նրա կնոջը հետ ուղարկեն Հայաստան:

Նմանատիպ նյութեր