4522 դիտում
17:30 20-12-2014
Օրեր շարունակ ռուս-ուկրաինական սահմանային անցակետում իր հղի կնոջ հետ գտնվող 26-ամյա հայ երիտասարդը բարի մարդկանց շնորհիվ արդեն Հայաստանում է
Օրեր շարունակ ռուս-ուկրաինական սահմանային անցակետում իր հղի կնոջ հետ գտնվող 26-ամյա Կարեն Հովսեփյանը կնոջ հետ արդեն վերադարձել է Հայաստան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Կարենի հայրը` Վանաձորի բնակիչ, 45-ամյա Արթուր Հովսեփյանը, ով ուրախությունից չէր էլ կարողանում արտահայտվել:
Սակայն շնորհակալություն հայտնեց Ուկրաինայում ապրող հայերին, ԱԳ-ին, հյուպատոսությանը, որոնց միահամուռ ջանքերով, որդու ընտանիքը փրկվեց: «Բայց այդ ամենը ձեր հրապարակումից հետո տեղի ունեցավ: Զարմացած եմ, թե հրապարկումը ինչպես կարող է մարդկային ճակատագիր փրկել»,- ավելացրեց Կարենի հայրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 26-ամյա Կարեն Հովսեփյանն իր հղի կնոջ հետ 4 օր է՝ սոված ու ծարավ գտնվում է ռուս-ուկրաինական սահմանային անցակետում:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Կարենի հայրը եւ Հայաստանի պատկան մարմիններին խնդրել օգնել: Կարենը նրա միակ որդին է: Ա. Հովսեփյանը պատմել էր, որ 2009 թ-ից որդին մեկնել է Ռոստով՝ արտագնա աշխատանքի: Այս տարվա դեկտեմբերի 1-ին որդին հատել է Ուկրաինայի պետական սահմանը՝ վիզայի ժամկետը երկարաձգելու նպատակով: «Սակայն, երբ ցանկացել է հատել սահմանը եւ վերադառնալ Ռուսաստան, տեղի լիազոր մարմնի ներկայացուցիչները 5 տարով սահմանափակել են որդուս մուտքը Ռուսաստան: Այսինքն` այս ցրտին երեխաս հղի հարսիս հետ առանց որեւէ միջոցի ու բարեկամի մնացել է փողոցում»,- պատմել էր Արթուր Հովսեփյանը: «Երեխաներս հիմա պատերազմի կիզակետում են: Ասում է՝ կամ բռնում, տանում, աշխատացնում են կամ էլ զենքը տալիս են ու ասում են՝ եկեք, հետներս կռվեք: Խնդրում եմ, երեխաներիս փրկեք: Օգնենք, որ ինչ-որ ձեւով վերադառնան Հայաստան»,- խնդրել էր Արթուր Հովսեփյանը: Նրանց օգնության նպատակով հեռախոսհամար էինք թողել:
Ավելի ուշ՝ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]–ի հրապարակումից հետո, Ուկրաինայի անցակետում հղի կնոջ հետ հայտնված հայ երիտասարդի հետ կապ են հաստատել Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից և հավատացրել, որ կապ կհաստատեն տեղի հյուպատոսության ներկայացուցիչների հետ, որպեսզի Կարենին և նրա կնոջը հետ ուղարկեն Հայաստան:
Բացի այդ, 26-ամյա Կարեն Հովսեփյանի ՝ Ուկրաինայում բնակվող ազգականները, որոնց մասին չեն էլ իմացել, կապվել են երիտասարդի հոր հետ ու գնացել, նրանց փողոցից տարել են տուն: «Պատկերացնո՞ւմ եք, այդ բարեկամների մասին չէի էլ հիշում: Չգիտեինք էլ, որ այնտեղ են ապրում, բայց մարդիկ կարդացել էին ու միանգամից արձագանքեցին: Անչափ շնորհակալ եմ: Ինքս էլ չեմ կարողանում հասկանալ, թե մի փոքրիկ հրապարակումը ոնց կարող էր անգամ մեծ հեռավորության վրա մեր ազգականներին միավորել եւ ճակատագրեր փրկել: Իմ բարեկամներին եւս երախտապարտ եմ: Չորս օր աչք չէի փակել ու գլուխս բարձին չէի դրել: Այս գիշեր հանգիստ լուսացրել եմ: Հայրաբար շնորհակալ եմ»,- ասել էր Արթուր Հովսեփյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
655 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1498 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
856 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել