211652_close_icon
views-count1206 դիտում article-date 10:56 06-12-2014

ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր