211652_close_icon
views-count15654 դիտում article-date 09:47 06-12-2014

Երևանում աղբատար մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում 2 Toyota-ներ է վնասել, որոնցից մեկը պատկանում է ՃՈ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան-Մազմանյան փողոցների խաչմերուկում (15 կվարտալի կալցևոյ)՝ «Կարաս» սուպերմարկետի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Պարզվել է, որ «Գազ 53» մակնիշի 43 ՕՍ 528 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 76-ամյա Ավետիս Կարապետյանը նշված մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Հովհաննես Սահակյանի վարած Toyօta Cօrolla մակնիշի 35 ՕՕ 700 համարանիշի ավտոմեքենային, իսկ Հ. Սահակյանի Toyota-ն էլ ինքնաբերաբար հետընթաց է կատարել և բախվել ՃՈ 1-ին սպայական գումարտակի հաշվեկշռում գրանցված Toyota Corolla մակնիշի 533 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային, որը վարելիս է եղել ՃՈ տեսուչ Արման Սահակյանը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով «Գազ 53»-ի վարորդ Ա. Կարապետյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում (խմած): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կարապետյանն աշխատում է Երևանում գործող սանմաքրման կենտրոններից մեկում՝ որպես աղբատար ավտոմեքենայի վարորդ: Նախնական տվյալներով TOYOTA COROLLA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.500.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 84.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր