Ղազախստանը Peugeot կարտադրի
Ֆրանսիական Peugeot ընկերությունը եւ AllurGroup ավտոմոբիլային ընկերությունների խումբը համաձայնագիր են կնքել՝ Ղազախստանում Peugeot ավտոմեքենաների թողարկման մասին:
Արտադրական ամբողջական գործընթացը կկազմակերպվի Կոստանայում՝ «СарыаркаАвтоПром» գործարանի արտադրատեխնիկայով:
Արտադրության մեկնարկը նախատեսվում է 2016 թվականի սեպտեմբերին: Կթողարկվի 300 ավտոմեքենա: Նախնական փուլում գործարանում արտադրվեն Peugeot 301 մոդելի ավտոմեքենաներ: Արտադրությանը զուգահեռ, Ղազախստանում 150 նոր աշխատատեղ կբացվի: