1603 դիտում
18:06 05-12-2014
17 մասնակիցներ հանձնեցին Ա արտոնագրի քննությունները
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը: Մասնակիցների թվում են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանը, մարզիչներ Արամ Դանիելյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Պետրոսյանցը, Արթուր Մինասյանը, Արթուր Ոսկանյանը, Արմեն Տոնոյանը, Ներսես Մանուկյանը, Վարուժան Սուքիասյանը, Վահե Գևորգյանը, Արտակ Օսեյանը, Ստեփան Բաղդասարյանը, Արկադի Չիլինգարյանը, Սարգիս Աղաջանյանը և Մանուկ Սարգսյանը: Բոլոր 17 մասնակիցները հանձնեցին տեսական քննությունները, որոնց գնահատականները հայտնի կդառնան մի քանի օրից: Ինչպես դասընթացները, այնպես էլ քննություններն անցկացնում էին ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Սուրեն Չախալյանը և Մամիկոն Ղարիբջանյանը:
Առջևում գործնական պարապմունքներն են և մասնագիտական թեզի պաշտպանությունը, որից հետո պարզ կդառնա, թե մասնակիցներից ովքեր կստանան Ա արտոնագիր, որը թույլ է տալիս աշխատել որպես գլխավոր մարզիչ ՀՀ Բարձրագույն խմբի թիմերից մեկում:
Նմանատիպ նյութեր
5162 դիտում
17:21 08-04-2014
Փաստաբանական դպրոցն ավարտած 2-րդ հոսքի ունկնդիրները հանձնեցին որակավորման 1-ին քննությունները. ֆոտոշարք
1350 դիտում
18:52 24-05-2014
Տարածաշրջանային սեմինար Իզմիրում. Հայաստանից ևս կլինեն մասնակիցներ
1941 դիտում
18:51 18-02-2015
Շունն ու բուն՝ ֆոտոսեսիայի մասնակիցներ. ֆոտոշարք
Այս բաժնից
3550 դիտում
15:13 18-12-2024
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
3436 դիտում
12:47 18-12-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ անցկացվել է «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը
3565 դիտում
10:36 18-12-2024
«Նոա»-ն մեկնել է Սերբիա