211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:41 05-12-2014

ԼՂՀ վարչապետը մասնակցել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ և մասնակցել դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով ներկաներին դպրոցի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ կրթօջախի առաջին սերնդի շրջանավարտ, վարչապետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ի շնորհիվ բարձրակարգ ուսուցիչների տրամադրած որակյալ կրթության՝ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն այսօր արդեն լուրջ դերակատարում ունեն պետական կառավարման և տնտեսության բնագավառներում: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ անցած տարիների ընթացքում Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի կուտակած փորձի ու գիտելիքների շնորհիվ կրթօջախի սաները հաջողություններ արձանագրեն նաև միջազգային օլիմպիադաներում. նա կոչ է արել այս հարցում ավելի հետևողական լինել: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական կոլեկտիվին՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ակնառու ավանդի համար՝ Վարչապետի հուշամեդալով պարգևատրելով մի խումբ ուսուցիչների: Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև դպրոցի նախկին շրջանավարտներ:

Նմանատիպ նյութեր