Ղրիմի ակումբները հանդես չեն գա Ռուսաստանի առաջնությունում
ՈՒԵՖԱ-ն Ղրիմի ակումբներին արգելել է հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Արգելքը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Բացի այդ Ղրիմը ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել է հատուկ տարածքի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ղրիմը ներկայացնող ՏՍԿ, ՍԿՉՖ և «Ժեմչուժինա» ակումբներին թույլատրել էր հանդես գալ Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում: