Անկումային տրամադություն՝ «Ժառանգության» ներսում. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է, որ ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ թեև բոլորն էլ սպասում էին, որ ԵՏՄ պայմանագիրն ԱԺ-ում կվավերացվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, այնտեղ տիրում են անկումային տրամադրություններ։
Ավելին, կուսակցության արմատական տրամադրություն ունեցող երիտասարդները մեղադրանքներ են հնչեցնում Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի հասցեին, թե ինչու ԱԺ-ում սահմանափակվեցին լրիվ պառլամենտական-կանոնակարգային ելույթներով և չփորձեցին ամբիոն գրավելով կամ այլ ոչ ստանդարտ քայլերով խափանել քվեարկությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։