Իսրայելը մի քանի միլիոն լիտր նավթ կորցրեց
                        Իսրայելի հարավում՝ Հորդանանի սահմանից ոչ հեռու, նավթատարից մի քանի միլիոն լիտր նավթ է արտահոսել: Շնչառական խնդիրների հետեւանքով 80 մարդ հոսպիտալացվել է: 
Նավթատարը վնասվել է Էյլաթ քաղաքից  20 կմ հեռավորության վրա:  
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ բնական միջավայրի վերականգնման համար գուցե  մի քանի տարի  պահանջվի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

