10651 դիտում
12:22 30-12-2017
Գերմանացիները տարեկան խմում են 53 միլիոն լիտր օղի
Գերմանացիները տարեկան ծախսում են մոտ 4 մլրդ եվրո թունդ ալկոհոլային խմիչք գնելու համար, սպառելով երկրի մեկ շնչի հաշվով մոտ 4,5 լիտր խմիչք: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/немцы-тратят-на-крепкие-напитки-4-миллиарда-евро-в-год/a-41975696]Deutsche Welle[/url]-ն:
Գերմանացիների ամենաժողովրդական թունդ ըմպելիքը օղին է: Երկրորդ և երրորդ տեղերում են մրգային լիկյորներն ու վիսկին: Անցնող տարի վաճառվել է 53 միլիոն լիտր օղի: Բացի այդ, գերմանացիները սկսել են շատ օգտագործել ջին: Անցնող տարում ջինի վաճառքն աճել է 30 տոկոսով, հասնելով 7,4 միլիոն լիտրի:
Գերմանիայում ալկոհոլի ամենաբարձր պահանջարկը դեկտեմբերին է: Շուկայի հետազոտությունների տվյալներով տարվա վերջին չորս շաբաթում գերմանացիները զգալիորեն ավելի շատ են թունդ ըմպելիքներ գնում: Դեկտեմբերին վաճառվում է կոնյակի տարեկան սպառվող ծավալի 20 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
2200 դիտում
17:49 20-07-2018
ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար
1316 դիտում
17:43 05-12-2014
Իսրայելը մի քանի միլիոն լիտր նավթ կորցրեց
1531 դիտում
00:20 14-02-2014
Սոչի-2014. մեդալների հաշվարկը գլխավորում են գերմանացիները
Այս բաժնից
1072 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
997 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
838 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու