slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արագածոտնի մարզպետին հիմնականում դիմում են դրամական օգնության խնդրանքով
211652_close_icon

Արագածոտնի մարզպետին հիմնականում դիմում են դրամական օգնության խնդրանքով

views-count1388 դիտում article-date 23:11 04-12-2014
Դեկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելել է Ապարան եւ քաղաքապետարանում ընդունելություն կազմակերպել: Մասնակցել են տարածաշրջանի տարբեր համայնքների 38 բնակիչները: Դիմումատուներից 33-ը ունեին դրամական աջակցության կարիք եւ բոլորն էլ բավարարվեցին: Մարզպետը տեղում լուծում տվեց նաեւ բուժօգնության, բնակարանի վերանորոգման, սոցիալական բնույթի մի շարք հարցերի, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: Առանձնապես կարիքավոր մի շարք ընտանիքների նվիրվեցին ձմեռային անհրաժեշտ կոշկեղեն եւ հագուստներ: Մարզպետը վաղօրոք այցելել էր նաեւ Արագածի տարածաշրջան, որտեղ ընդունելության էր եկել 40 բնակիչ: Դեկտեմբերի 11-ին քաղաքացիների ընդունելությունը կկայանա Թալինի քաղաքապետարանում, որին կմասնակցեն Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչները:

Նմանատիպ նյութեր