211652_close_icon
views-count1938 դիտում article-date 22:13 04-12-2014

Ուսումնավարժություն` «Զվարթնոց» օդանավակայանում

Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի հետ համատեղ և DHL գերմանական փոստային գործակալության մասնակցությամբ, կազմակերպում է վարժանք` ուժեղ երկրաշարժի թեմայով: Վարժանքն անցկացվում է «Աղետներին դիմակայելու պատրաստ օդանավակայաններ (GARD) գլոբալ ծրագրի շրջանակներում: Հիմնական նպատակն է փորձարկել «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի` արտակարգ իրավիճակներում գործելու և ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ փոխհամագործակցության պլանը, ինչպես նաև կատարելագործել վարժանքի մասնակիցների գործնական հմտությունները և հղկել արտերկրից ժամանած փրկարարական թիմերի ընդունման գործընթացը: Միջոցառումը կիրականացվի 2 փուլով: Առաջինը տեսական է, իսկ երկրորդ փուլում կլինի դաշտային վարժանք: Ըստ սցենարի` ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ: Երկրի կարողությունները չեն բավարարում աղետի հետևանքները վերացնելու համար և Հայաստանը դիմում է միջազգային հանրության օգնությանը:

Նմանատիպ նյութեր