Հուշարձանի կառուցում` արցախահայության հանգանակությամբ. տեսանյութ
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Զանգակատուն» հուշարձանի շինարարությունը մի քանի ամիս առաջ է մեկնարկել: Շինարարներն այս տարվա վերջին հնարավորությունն են օգտագործում: Պետք է հասցնեն ավարտել աշխատանքը մինչև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրը:
Հուշարձանը կառուցվում է արցախահայության ներդրումներով: Հանգանակությունը շարունակվում է: Զանգակատունը հայկական ճարտարապետության ավանդական ձեւերին է հավատարիմ: Պղնձե զանգը պատրաստվելու է հատուկ տեխնոլոգիայով: Արդեն կառուցված հուշապատի վրա Պարույր Սեվակի «Եռաձայն պատարագ»-ից հատված կգրվի: Հուշակոթողի բոլոր ճակատները միատիպ են, որմնախորշերը բարձրանում են մինչև 13 մետր, ավարտվում` զարդաքանդակ կամարներով, գմբեթով ու խաչով: Ըստ նախագծի` կառույցի չորս քանդակները խորհրդանշում են առանց գերեզմանի մնացած ցեղասպանության զոհերին: Դրանք հողով կծածկվեն, երբ աշխարհը ճանաչի պատմական արդարությունը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38039]Armnewstv.am[/url]