2266 դիտում
20:38 14-02-2017
«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արցախահայության հաղթանակից բացի այլ լուծում չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:
ԱԺ փոխնախագահի հորդորով զրույց-հանդիպումն ընթացել է անկեղծ եւ ջերմ մթնոլորտում: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ եւ բազմաբնույթ են եղել. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց, ազգ-բանակ գաղափարախոսություն,
խորհրդարանական դիվանագիտություն, ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանում, քաղաքական գործընթացներում կուսակցությունների դերակատարություն:
Էդուարդ Շարմազանովը հարցուպատասխանի ձեւաչափում ուսանողներին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը, կոնֆլիկտի լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության ջանքերը:
«Մենք Մինսկի խմբի համանախագահներից եւ միջազգային հանրությունից ակնկալում ենք բացառապես կոնֆլիկտի կարգավորման արդար դիրքորոշում, որը բխում է հայտնի երեք սկզբունքներից եւ ՄԱԿ-ի կանոնադրությունից»,-նշել է պարոն Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման հարցում մեր երկրի կողմից իրականացվող պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության գերակա ուղղություններին եւ ընդգծել. «Մեր նպատակն է, որ մեր հայրենակիցներն ապրեն եւ արարեն ազատ ու անկախ երկրում: Մենք ամբողջ աշխարհին պետք է ապացուցենք, որ արցախահայության հաղթանակն այլընտրանք չունի»:
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանման ու տարածման մասին եւ այս համատեքստում կարեւորել այդ արժեքների վրա հիմնված ժողովրդավարական պետության դերը:
Հանդիպման ավարտին պարոն Շարմազանովը ուսանողներին խորհուրդ է տվել խնդիրների հաղթահարման հարցում լավատես լինել, զինվել գիտելիքներով եւ ընտրել այնպիսի մասնագիտություն, որն աշխատաշուկայում կլինի մրցունակ:
Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն իր տեսակետն է հայտնել նաեւ ՀՀ ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2719 դիտում
14:12 05-06-2017
Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել․ Լևոն Մնացականյան
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը