Տարվա սեյվը՝ Էշլի Յանգի կատարմամբ. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի ամենահիշարժան պահերից մեկը գրանցվել է «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» խաղում: Տանտերերի կիսապաշտպան Էշլի Յանգը խաղավերջում իր թիմին փրկել է պարտությունից: Վերջինս փոխօգնության է հասել դարպասապահ Դավիդ Դե Խեային և անհավանական սեյվի հեղինակ է դարձել: