Իսպանիայի գավաթ. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Ուեսկա»-ին. տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց «Ուեսկա»-ին: Հյուրերը հանդիպման հաղթողի հետ կապված հարցերը հանեցին արդեն առաջին խաղակեսում, երբ գոլերի հեղինակներ դարձան Իվան Ռակիտիչը, Անդրես Ինիեստան և Պեդրո Ռոդրիգեսը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ռաֆինյան:
Թիմերի պատասխան մրցավեճը կկայանա դեկտեմբերի 16-ին:
[b]«Ուեսկա» - «Բարսելոնա»՝0:4[/b]
Գոլեր՝ Ռակիտիչ 12՛, Ինիեստա 15՛, Ռոդրիգես 38՛, Ռաֆինյա 71՛