3033 դիտում
09:06 04-12-2014
Նոր կրքեր՝ ԵՏՄ-ի շուրջ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԵՏՄ-ի շուրջ կրքեր են բորբոքվում ոչ միայն Հայաստանի ԱԺ-ում, այլև ընդհանրապես՝ ԵՏՄ ողջ տարածքում: Տնտեսական պատժամիջոցների, դժվարությունների ֆոնին սրվում են հակասությունները ԵՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Այդ հակասությունները, իհարկե, չեն կարող բերել ԵՏՄ հիմնադրման պայմանագիրը ուժի մեջ մտնելը կասեցնելուն, որովհետև դրանք արդեն իսկ վավերացված են թե Ռուսաստանում, թե Բելառուսում, թե Ղազախստանում: Բայց այդ պրոցեսները կարող են ազդել Հայաստանի անդամակցության վրա:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Հայաստանի լիարժեք անդամակցության համար հարկավոր է, որ այդ համաձայնագիրը վավերացվի նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը պետք է բոլոր չորս երկրներում վավերացված լինի մինչև դեկտեմբերի 23-ը: Բայց կարծիք կա, թե Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությունը կարող է պատճառ դառնալ, որ Բելառուսը կամ Ղազախստանը հետաձգեն Հայաստանի անդամակցության համաձայնագրի վավերացումը՝ որպես Ռուսաստանին հակազդելու միջոց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
16:59 30-01-2015
ԵՏՄ-ի պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը
1567 դիտում
10:10 20-06-2014
ԱԺ-ում կրքեր են բորբոքվել քառյակի և Խաչատուր Քոքոբելյանի միջև. Հրապարակ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով