211652_close_icon
views-count1010 դիտում article-date 17:38 03-12-2014

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչին

Այսօր` դեկտեմբերի 3-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին: Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն և շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կողմերը քննարկել են ՀՀ-ում և, ընդհանրապես, աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման և այլ հարցերին: Դեսպանը, առանձնահատուկ հիացմունք հայտնելով Հայաստանի գողտրիկ ու յուրօրինակ բնաշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, նշել է, որ երկիրը մեծ ներուժ ունի աշխարհում առավել հայտնի դառնալու և էկոտուրիզմի զարգացման համար: Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ հատուկ պահպանվող տարածքների պահպանության բարելավման և էկոտուրիզմի զարգացման խնդիրները նախարարության առաջնահերթություններից են, ինչին և միտված են ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը: Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով այցի համար` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս առիթներ կլինեն հանդիպման և ոլորտային հարցերի շահագրգիռ քննարկման համար:

Նմանատիպ նյութեր