211652_close_icon

Սկոլարին մերժել է չինական ակումբների առաջարկները

views-count1040 դիտում article-date 19:38 03-12-2014
Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մերժել է մի քանի չինական ակումբների առաջարկները: Փորձառու մասնագետը մտադիր է իր աշխատանքը շարունակել «Գրեմիո»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի անձառունակ ելույթների պատճառով Սկոլարին պաշտոնանկ էր արվել, որից հետո գլխավորել էր «Գրեմիո»-ն: Բրազիլիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Գրեմիո»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր