Երևանը համալրվել է շախմատի ևս 3 նորաստեղծ դպրոցներով. ֆոտոշարք
Երևանում այսօր շահագորգման են հանձնվել շախմատի ևս 3 դպրոցներ: Մայրաքաղաքի Նոր Նորք, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների շուրջ 800 շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցներն ունեն կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ ու դահլիճներ, նաև ապահովված են սանհանգույցներով: Դպրոցների բացման հանդիասավոր արարողություններն իր ներկայությամբ պատվել է նաև Երևանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի


