Անգլիական express.co.uk պարբերականը տեղեկություն է տարածել, ըստ որի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել «Լիվերպուլ»-ի կազմը:
Նշվում է, որ թիմի անհաջող ելույթների պատճառով գերմանական ակումբի ղեկավարությունը մտադիր է կադրային լուրջ փոփոխությունների դիմել: Հնարավոր է, որ հայ խաղացողը մերսիսայդյան ակումբ տեղափոխվի վարձակալական հիմունքներով: