3272 դիտում
08:29 03-12-2014
ՀՀ ՊՆ-ին թանկ գնով տեխնիկա տրամադրած ընկերության գործի մանրամասները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը:
Թերթը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: Նա հանդիսանում է «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերության տնօրենը: Այս ընկերությունը գործում է 2005 թվականից և հիմնականում ծառայություններ է մատուցել պետական և հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, դատարանների շենքերը:
Աշոտ Սարգսյանի կալանավորումից հետո նրա ընկերության աշխատակիցները սկսել են ազատվել աշխատանքից, քանի որ ընկերության հետագա ճակատագիրն անհայտ է: Թերթը փորձել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Աշոտ Սարգսյանի հարազատներից, սակայն վերջիններս հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
11:15 02-07-2015
Էլեկտրաարտադրողն ու բաշխողը կարող են գալ համաձայնության էժան արտադրած հոսանքը թանկ գնով վաճառելու հարցում. ՀԱ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով