Մեսսիին Հյուսիսային Կորեա այցելելու հրավերք է ստացել
Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործոկոմի անդամ Խան Ուն Գենը, ով ներկայացնում է ԿԺԴՀ-ն, հայտնել է, որ ցանկանում է Լիոնել Մեսսիին հրավիրել իր երկրում գտնվող նորակառույց ակադեմիաներից մեկը, որտեղ մարզվում են շուրջ 200 երեխաներ:
«Ես ցանկանում եմ Մեսսին հրավիրել ԿԺԴՀ, քանի որ երեխաները շատ են սիրում նրան: Երբ ես գտնվում էի Պխենյանի ֆուտբոլի միջազգային դպրոցում՝ հարցրեցի երեխաներին, թե ով է իրենց սիրելի ֆուտբոլիստը: Նրանք պատասխանեցին. «մենք սիրում ենք Մեսսիին»: Այդպես պատասխանեցին նաև աղջիկները: Երեխաները նրա մասին նվիրված գրքեր են կարդում, ինչպես նաև հետևում են նրա ելույթներին»,- Խան Ուն գենի խոսքերը մեջբերում է AFP-ն: