6075 դիտում
10:17 28-03-2014
Առաջարկում եմ ստեղծել G11-ը՝ ի հակադրություն G7-ի. ՀՀ, ՌԴ, Բելառուս, Կուբա, Հյուսիսային Կորեա, Սիրիա, Զիմբաբվե…Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ամենացավալին, իհարկե, այն է, որ Հայաստանը քվեարկում է ոչ թե ինչ-որ ստանդարտներ հաշվի առնելով, այլ պարզապես այն պատճառով, որ Ռուսաստանն է այդպես հրամայում։ Իսկ եթե մենք նրա հրամանները չլսենք, ասում են մեզ՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղը կտա Ադրբեջանին։ Կամ, ինչպես անկեղծորեն հայտարարել է եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը, «Ղարաբաղից մարշներդ կնվագեք»։ Բացի այդ, Մոսկվայից մեր գազը, լույսը և հեռախոսակապը կանջատեն։ Չգիտեմ, այդ սպառնալիքները իրական են, թե ոչ, բայց անվերջ ապրել այդ դամոկլյան սրի տակ պարզապես անհնարին է։
Քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք սոցիալական ցանցերում գրում են մոտավորապես այն, ինչ ես եմ այժմ գրում, թող հորդորեն իրենց «ոչ իշխանական» կուսակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Թող տղամարդավարի ասեն՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը սխալ էր, պետք էր «ձեռնպահ» կամ «կողմ» քվեարկել։ Դժվար թե ասեն՝ կվախենան Պուտինին նեղացնեն։ Փոխարենը երկար-բարակ կխոսեն «հանցավոր ռեժիմի» մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, Բելառուսին, Կուբային, Հյուսիսային Կորեային, Սիրիային, Զիմբաբվեին, Բոլիվիային, Վենեսուելային, Նիկարագուային և Սուդանին՝ այդ «հրաշալի 11-յակին», ապա հաշվի առնելով մեր հոգևոր հարազատությունը՝ առաջարկում եմ ստեղծել G11-ը՝ ի հակադրություն G7-ի։ Թվով ավելի շատ ենք»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7502 դիտում
22:56 22-11-2017
Զիմբաբվե է վերադարձել այդ երկրի ապագա նախագահը
1849 դիտում
09:56 03-08-2016
Հայաստանը չպիտի դառնա ոչ Լիբանան, ոչ Հյուսիսային Կորեա, ոչ էլ Կրասնոդարի երկրամասի մաս. «Առավոտ»
Այս բաժնից
1552 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ