Սերգեյ Շոյգուն այցելելու է Հյուսիսային Կորեա մասնակցելու տոնական հանդիսավոր արարողություններին
Ռուսաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, կայցելի Հյուսիսային Կորեա, տեղեկացրել են ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն՝ մասնակցելու 1950-1953թթ. հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին»,- տեղեկացրել են գերատեսչությունում։ Այցը տեղի կունենա հուլիսի 25-27-ին։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ուղեւորությունը կնպաստի Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական կապերին եւ կարեւոր փուլ կդառնա երկու երկրների համագործակցության զարգացման համար։