785 դիտում
16:48 01-12-2014
ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության շենքում (Կառավարության տուն 3) «Խոշոր հրդեհի առաջացման դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների իրականացում» թեմայով անցկացված ուսումնավարժանության և դեկտեմբեր 2-3-ը Մարտունիում անցկացվելիք ուսումնավարժանքի նախապատրաստական աշխատանքների մասին:
Հիդրոմետի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը զեկուցեց դեկտեմբերի 3-4-ն անցկացվող «Հանրային իրազեկումը` որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով 2-րդ միջազգային համաժողովի կազմակերպման աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը զեկուցեց նոյեմբերի 24-ին նախարարության վետերանների տեսողության բուժզննման և առաջիկայում նախատեսվող միջոցառումների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների, ՀՓՋ-ների վերանորոգման աշխատանքների և վարժահրապարակների կառուցման մասին:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
12:15 28-04-2014
ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
1115 դիտում
16:43 09-06-2014
ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
1374 դիտում
13:42 29-02-2016
ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
478 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
709 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am