211652_close_icon
views-count914 դիտում article-date 16:43 09-06-2014

ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը

Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվում է դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատում և շարունակվում է դիտացանցի արդիականացումը: Մարզերում աշխույժ գործունեություն է ծավալում նաև ԱԻՆ վետերանների խորհուրդը: Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել տեղի վետերանների հետ հանդիպումներ, ձևավորվում են մարզային կառույցներ: Խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունները և ԼՂՀ փրկարար ծառայությունը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների ու ընթացիկ աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր