Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ
Թուրքիայi Ամասիայի շրջանում` Մերզիֆոն քաղաքի մոտակայքում, ուսումնավարժական թռիչքներից մեկի ժամանակ վայր է ընկել այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ: Այս մասին հաղորդում է թուրքական Dogan Haber գործակալությունը:
Ամասիայի ռազմաբազայի պետի խոսքով՝ օդաչուին հաջողվել է ինքնաթիռից դուրս ցատկել և ողջ մնալ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: