Թուրքիայում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ. տեսանյութ
Թուրքիայի Թեղիրդաղ նահանգի Էրգենե շրջանում առաջադրանք կատարելիս ուսումնավարժական երկտեղանի ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հաղորդում է Dogan News գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը օդ էր բարձրացել «Կոռլու» օդանավակայանից և վայր ընկել Ահիմեհմեթ գյուղի մոտակայքում։ Օդաչուն և նրա ուսանողը մահացել են։
Առայժմ հայտնի չեն ինքնաթիռի կործանման պատճառները։ Ինքնաթիռի անկման վայրում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար հրշեջ ջոկատներ են ժամանել։