Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թուրքական Դիարբեքիր գավառում վայրէջք կատարելու պահին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է վթարի ենթարկվել։ Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը, 2 օդաչուներն էլ կատապուլտի օգնությամբ դուրս են եկել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքների ընթացքում։
Վայրեջքի պահին տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն էլ խոչընդոտել է ինքնաթիռի բարեհաջող վայրէջք իրականացնելուն։ Օդաչուների կատապուլտի օգնությամբ դուրս գալուց հետո ինքնաթիռը կործանվել է։
Դիարբեքիրի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։