Թուրքիայում 2 ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայի կենտրոնական Մալաթիա շրջանում ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ է կործանվել, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Փրկարարներն արդեն գտել են երկու ինքնաթիռների բեկորները և օդաչուներից մեկի դին: Ընթանում են նաև մնացած 3 օդաչուների որոնողական աշխատանքները: Վթարը տեղի է ունեցել փորձնական թռիչքների ժամանակ:
Այլ մանրամասներ ինքնաթիռների վթարի մասին չեն հաղորդվել: