Մայր Աթոռում մեծարել են կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ունեցավ հայաստանյան թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների վաստակաշատ ուսուցիչների մեծարման միջոցառումը, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
Հրավիրյալ ուսուցիչները նախ Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագին, ապա ցերեկույթի շրջանակներում ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից նրանց շնորհվել են գնահատանքի գրեր:
Հանդիսությունից հետո կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն այցելել են Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ: