211652_close_icon
views-count851 դիտում article-date 18:02 29-04-2015

Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի հիմնական դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Սարդարապատ, Շենիկ եւ Արգինա համայնքների հիմնական դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, ինչպես նաեւ խոսել երկրի ներքաղաքական վիճակից, հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությունից: Գալուստ Սահակյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ նշելով, որ դրանով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է նոր սերնդի պահանջը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են պատգամավորների աշխատանքին, կրթական ծրագրերին, ընտրական համակարգին, ինչպես նաեւ մեր երկրում աղանդավորական խմբերի գործունեությանը: Այցի ավարտին աշակերտները եւ մանկավարժները նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

Նմանատիպ նյութեր