Մուհամեդ անունը Բրիտանիայում ամենատարածվածն է
Բրիտանիայում նորածիններին տրվող ամենահայտնի և տարածված անունը Մուհամեդն է:
Ըստ հարցումների՝ երեխաներին արաբական անուններով կոչելու դեպքերը ավելացել են վերջին տարիների ընթացքում:
Ըստ վիճակագրության՝ Օլիվեր անունը այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը՝ Ջեկ անունն է :
Օմար, Ալի, Իբրահիմ անունները ավանդական 100 անունների ցուցակում են :
Աղջիկների համար ամենատարածված անունը Սոֆյա-ն է, սակայն տարածված են նաև Մարիամ և Նուռ անունները: