«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը իր դժգոհությունն է հայտնել Անգլիայի առաջնության դեկտեմբեր ամսվա խաղացանկից:
«Ուրախ չեմ խաղացանկի վերաբերյալ, սակայն չեմ կարող փոխել այն: Ֆուտբոլիստները ստիպված կլինեն խաղալ ամեն երկու օրը մեկ: Ցավոք սրտի, Սուրբ ծննդյան տոները մենք չենք կարող մեր ընտանիքների հետ նշել: Ես Պրեմիեր լիգայում աշխատելու որոշում եմ կայացրել և ստիպված եմ հարմարվել նման պայմաններին: Այդուհանդերձ կարծում եմ, որ նման խիտ խաղացանկը վնաս է հացնում ֆուտբոլիտսների առողջությանը»,- նշել է վան Գալը: