Լուի վան Գալը` Պրեմիեր լիգայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչ
Հայտնի է դարձել հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև կնքված պայմանագրի մանրամասները: Ինչպես հայտնում է The Telegraaf-ը` վան Գալի տարեկան աշխատավարձը կկազմի 8մլն ֆունտ:
Այդպիսով հոլանդացի 62-ամյա մարզիչը կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող մասնագետներից մեկը: Այդ ցուցանիշով վան Գալը կզիջի միայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: