Ռուսական կործանիչներն Իդլիբի հարավում 13 ավիահարված են հասցրել թուրքամետ խմբավորումների դիրքերին. Tert.am
Ռուսական կործանիչները շարունակում են պտույտներ գործել սիրիական Իդլիբ նահանգի հարավային շրջանում՝ ավիահարվածներ հասցնելով տարածաշրջանում, տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/07/airstrikes/3437369]Tert.am[/url]-ը:
Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, այսօր առավոտից ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել:
Ավիահարվածները թիրախներ են խոցել Շենան, Ֆրեքա, Սարջա, Իհսիմ և Բայանին շրջաններում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: