5098 դիտում
11:45 19-01-2021
Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին
Ջուրֆ Էն Նասր քաղաքի շրջանը, որը գտնվում Է Իրաքի Բաբիլի կենտրոնական նահանգի հյուսիսում, ենթարկվել Է ավիահարվածի: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10490849]«ТАСС»[/url]-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի շրջանը գտնվում Է Իրաքի զինված ուժերի վերահսկողության ներքո: Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ հունվարի 18-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ են նկատվել Էլ Քայիմ քաղաքի երկրնքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:
Դրա հետ մեկտեղ Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն այդ գիշեր ավիահարվածներ չեն հասցրել Իրաքի կենտրոնական շրջաններին: Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Ջուրֆ Էն Նասրի մերձակայքում երեք պայթյուն Է որոտացել իրանամետ «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերում: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իրաքի բանակի զինծառայողները չեն տուժել, հաղորդել Է «ТАСС»-ը:
Նմանատիպ նյութեր
812 դիտում
11:57 01-12-2014
«Իսլամական պետության» դիրքերին 30-ից ավելի ավիահարված է հասցվել
4425 դիտում
13:34 29-04-2015
19-ամյա զինծառայողը ոտքով հարվածել է ծառայակցի ամորձիների շրջանին. ո՞րն է եղել պատճառը
Այս բաժնից
397 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
400 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին