Բաշքիրիայում տուգանվել է վարազին վրաերթի ենթարկած վարորդը
Բաշքիրիայում՝ Ստերպիտամակ-Ուֆա ավտոճանապարհին, տարօրինակ դեպք է պատահել: 100 կմ/ժամ արագությամբ ընթացող վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել մի վարազի, որը տեղում սատկել է:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել եւ սպասել է իրավապահ մարմիններին: Նա խոշոր չափի գումարով տուգանվել է՝ կենդանու մահվան համար: Տեղական օրենքներով՝ կենդանու վրաերթը համարվում է ճանապարհատրանսպորտային պատահար: