Վորոնեժ քաղաքում 15 մարդու վրաերթի ենթարկած վարորդը հարբած է եղել
Ռուսասատնի Վորոնեժ քաղաքում 15 մարդու վրաերթի ենթարկած վարորդը հարբած է եղել. հաղորդում է РИА Новости-ին:
Ինչպես հայտնել էր կայքն ավելի վաղ Volvo մակնիշի ավտոմեքենան վարորղ 1985 թվականին ծնված վարորդը չկարողանալով տիրապետել ավտոմեքենային մտել էր մայթեզրին կանգնած մարդկանց մեջ:
Վրաերթի հետևանքով տուժել էր 10 մարդ, որոնցից 5-ը` երկու կին և 3 տղամարդ, մահացել էին:
ՆԳՆ ներկայացուցիչի խոսքերով վարորդը թողել էր ավտոմեքենան և փախուստի դիմել, սակայն նրան այս պահին ձերբակալել են: Պարզվել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Մեղավորին սպառնում է մինչև 9 տարի ժամկետով ազատազրկում: