ՀՀ ԱԺ նախագահը ներկա է եղել «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 29-ին
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն
Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող
ցուցահանդեսի բացման արարողությանը: Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական
եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
Ցուցահանդեսում ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. եզակի ու
ինքնատիպ կառույցները, 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված
հուշարձանները եւ 1975-1990 թթ. անավարտ նախագծերը: Ցուցադրված են նաեւ
չիրականացված նախագծեր: